Որպես սյունեցի՝ ինձ համար խնդրահարույց է, որ մարզպետը սյունեցի չէ․ Աննա Գրիգորյան

Որպես սյունեցի՝ ինձ համար խնդրահարույց է, որ մարզպետը սյունեցի չէ․ Աննա Գրիգորյան

Որպես սյունեցի՝ ինձ համար խնդրահարույց է, որ մարզպետ է նշանակվում ոչ սյունեցի։ Այս մասին այսօր ԱԺ-ում MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետի փոփոխության մասին։ Հիշեցնենք, որ երեկ Մելիքսեթ Պողոսյանը Կառավարության որոշմամբ՝ ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը։

«Նոր մարդը Սյունիքին ծանոթ չէ, սյունեցի չէ: Որոշակի աշխատանքներ, իհարկե, արել է, անվտանգության մասով որևէ բան չեմ կարող ասել նրան, որովհետև նա չէ, որ որոշում է անվտանգային միջավայրի ապահովումը»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով, մեծ հաշվով, նրան շատերը չեն ճանաչում։ Դիտարկմանը, թե, ըստ մամուլի տեղեկությունների՝ մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ՝ քաղաքական բանդաներ կան, կրակոցների մասին էր հիշատակվում՝ պատգամավորն արձագանքեց։ «Նման բանդաների մասին առաջին անգամ եմ լսում»։

Մանրամասները՝ տեսանյութում