Բանկերը սկսել են արգելափակել ռուսաստանցիների քարտերը՝ ապրանքների սպեկուլյատիվ գնման համար

Բանկերը սկսել են արգելափակել այն ռուսաստանցիների քարտերը, ովքեր ապրանքների սպեկուլյատիվ գնումներ են կատարել վերավաճառքի նպատակով՝ դրանով իսկ կատարելով Կենտրոնական բանկի հանձնարարականները։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով շուկայի մասնակիցներին եւ աղբյուրները բանկերում:
Ռուսաստանի բանկերի ասոցիացիայում (ՌԲԱ) նշել են, որ բանկերը սկսել են հետեւել Կենտրոնական բանկի կողմից մարտի կեսերին ստացված առաջարկություններին: Խոսքը նույն տիպի քարտերով գործարքների մասին է, որոնք, հնարավոր է, արվել են սպեկուլյատիվ նպատակով։
ՌԲԱ-ում ընդգծել են, որ Կենտրոնական բանկի նամակը «սպեկուլյատիվ գործարքների» հստակ չափանիշներ չի պարունակում։ Ուստի բանկերն ինքնուրույն են որոշում այդպիսի գործունեության չափանիշները։ Օրինակ, 10 կգ շաքարավազը կարելի է անցկացնել հինգ չեկի միջոցով՝ յուրաքանչյուրը 2 կգ-անոց: Այսպիսով, կարճ ժամանակում մեկ վաճառակետից առաջանում է նույն գումարի հինգ չեկ։ Նման գործողությունների դեպքում արգելափակման վտանգ գոյություն ունի:
Պարբերականի աղբյուրները բանկային ոլորոտում նշում են, որ այժմ վարկային հաստատությունների մեծ մասը թերահավատորեն է վերաբերվում Կենտրոնական բանկի գաղափարին եւ չի ցանկանում արգելափակել հաճախորդներին այդպիսի վիճելի հիմքերով։
Փաստաբանները կարծում էին, որ սպեկուլյանտների հետ վարվելու նման մեթոդները կարող են ավելի վնասել սովորական քաղաքացիներին, ովքեր պարզապես որոշակի ապրանքներ են գնում սեւ օրվա համար: Ուստի կարգավորող մարմինը պետք է հստակեցնի սպեկուլյացիների սահմանումը իր առաջարկություններում:
Բացի այդ, սեւ օրվա համար գումներ կատարած քաղաքացիների դեպքում գրեթե անհնար կլինի ապացուցել իրենց անմեղությունը, քանի որ անհնար է ապահովել համապատասխան հաստատող փաստաթղթերը, ի տարբերություն ձեռնարկատերերի, ովքեր կարող են արդարացնել մեծ քանակությամբ ապրանքների գնումը, եզրակացրել են փորձագետները։
Մարտի կեսերին, NielsenIQ-ի հետազոտության տվյալների համաձայն, հայտնի դարձավ, որ ռուսները սկսել են ռեկորդային գումարներ թողնել մանրածախ առեւտրականների մոտ՝ Ուկրաինայում հատուկ օպերացիայի, պատժամիջոցների նոր ալիքի եւ երկրից արեւմտյան ընկերությունների դուրսբերման ֆոնին: Օրինակ, ռիթեյլերների մոտ մթերային ապրանքների եւ ամենօրյա պահանջարկի ապրանքների վաճառքի աճի տեմպերն ավելի քան կրկնապատկվել են: