Հոլիվուդյան աստղը դժգոհել է իր մոմե արձանից

«Ֆորսաժի» և մի շարք հոլիվուդյան ֆիլմերի աստղ Դուեյն «Ռոք» Ջոնսոնը դժգոհել է իր մոմե արձանից։
Այն վերջերս է բացվել Փարիզի Գրեւին թանգարանում։
Դերասանը հայտնել է, որ դիմելու է թանգարանին այն «թարմանցնելու» համար, քանի որ, օրինակ, մաշկի գունը մուգ չէ։
«Ես գիտեի, որ այդ արձանը կհայտնվեր այս տղայի թիրախում»,- իր ինստագրամյան էջում գրել է դերասանը՝ կիսվելով կատակերգու Ջեյմս Անդրե Ջեֆերսոն կրտսերի տեսանյութը, որով նա ծաղրել էր քանդակը:
«Ես կխնդրեմ իմ թիմին կապ հաստատել Փարիզի Գրեւինի թանգարանի մեր ընկերների հետ, որպեսզի կարողանանք «թարմացնել» իմ մոմե արձանը՝ որոշ կարեւոր դետալներով եւ բարելավումներով՝ սկսած իմ մաշկի գույնից»,- նշել է նա։
Նա հավելել է, որ որ հաջորդ անգամ, երբ լինի Փարիզում, թանգարանում ինքն իր հետ կխմի: