Սովորություն, որը ոչնչացնում է միլիոնավոր մարդկանց արյունատար անոթները

Սովորություն, որը ոչնչացնում է միլիոնավոր մարդկանց արյունատար անոթները

Ծխելն արյան անոթները քայքայող գլխավոր գործոններից մեկն է։ Զգուշացրել է թերապևտ Իրինա Բարանովան։

Բժիշկը պատմել է «Ռոսիյսկայա գազետա»-ին, թե ինչպես է այն վնասում միլիոնավոր մարդկանց առողջությանը։

«Վնասակար յուղոտ սնունդն ու ծխելը անոթների քայքայման հիմնական սադրիչներն են»,- ասել է թերապևտը։

Նա նշել է այս գործոնները որպես սրտի հիվանդության պատճառ: Նրա խոսքով՝ նիկոտինն ու խեժը մտնում են շնչուղիներ, այնուհետև արյան շրջանառություն, ինչը կրկնապատկում է սրտամկանի պաթոլոգիայի վտանգը։

Սրտանոթային համակարգի հիվանդությունները կանխելու համար Բարանովան խորհուրդ է տվել վերահսկել արյան մեջ հոմոցիստեինի, գլյուկոզայի և ինսուլինի մակարդակը։ «Գլյուկոզան և ինսուլինը հզոր վնասակար ազդեցություն ունեն անոթների պատերի վրա։ Հոմոցիստեինը վերահսկելու համար անհրաժեշտ է օրգանիզմին ապահովել B խմբի վիտամիններով ու հաստատել նյութափոխանակության գործընթացներ»,- ընդգծել է բժիշկը։

Թերապեւտը նաեւ խորհուրդ է տվել սննդակարգում նվազեցնել տրանս ճարպերի քանակը, մասնավորապես՝ հրաժարվել վերամշակված մթերքներ օգտագործելուց։