Վարույթ է ընդունվել․ դատախազը՝ Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից զրկելու մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, խորհրդարանում ներկայացնելով ՀՀ դատախազության 2022թ․-ի գործունեության մասին հաղորդումն այսօր նշեց, որ Վարչական դատարանը վարույթ է ընդունել  Սուքիասյաններին՝ «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից զրկելու մասին Դատախազության հայցը։

«Լրատվամիջոցում ուսսումնասիրված հոդվածի արդյունքում 18․10․2022թ․-ին հայց է հարուցվել վարչական դատարան՝  «Երքաղխորհրդի գործկոմի եւ «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երեւան քաղաքի Արամի փողոց 3 եւ 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչեու եւ որպես հետեւանք՝ իրավունքի պետական գրանցումները եւ սեղանամատյանի գրառումները անվավեր ճանաչել պահանջով»,-ասաց Վարդապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում