Google-ը լիցենզավորման իրավունքների վերաբերյալ նոր գործարք է կնքում

Google-ը լիցենզավորման իրավունքների վերաբերյալ նոր գործարք է կնքում

Google-ը եւ շուրջ 300 ֆրանսիական թերթերից բաղկացած առեւտրային ասոցիացիան կոնտենտի հրապարակման իրավունքների վերաբերյալ նոր համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է Reuters-ը։  

Google-ը եւ ֆրանսիական հրատարակչական լոբբին հունվարին հայտնել են, որ համաձայնության են եկել հեղինակային իրավունքի շուրջ, որի շրջանակում Եվրոպայում առաջին անգամ կվճարեն նորությունների հրատարակողներին համացանցային կոնտենտի համար՝ ճանապարհ հարթելով անհատական ​​լիցենզավորման պայմանագրերի համար: