Ադրբեջանը շարունակում է Դադիվանքը յուրացնելու փորձերը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայկական հինավուրց Դադիվանքը որպես «ալբանական» տաճար ներկայացնել։
Ալբանա-ուդիական կրոնական համայնքի անդամներն այցելել են Դադիվանք, կրոնական ծես կատարել տաճարում, աղոթքներ կարդացել եւ մոմեր վառել, հայտնում է ԱՊԱ-ն։
Այցելությունը տեղի է ունեցել Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի շրջանակներում: