Եթե Ինտերը չեմպիոն դառնա՝ կերգեմ Ալ Բանոյի երգը․ Մխիթարյան

Եթե Ինտերը չեմպիոն դառնա՝ կերգեմ Ալ Բանոյի երգը․ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ասել է, թե ինչ կանի, եթե «ներաձուրիներն» այս մրցաշրջանում նվաճեն Ա Սերիայի տիտղոսը, հայտնում է armsport-ը։

«Իմ երազանքն է «Ինտերի» համար 20-րդ սկուդետտոն նվաճելը: Եթե դա տեղի ունենա, ես խոստանում եմ երգել Ալ Բանոյի երգը։

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ մենք հանդերձարանում թյուրիմացության պահեր ունեինք, բայց խոսեցինք միմյանց հետ, պայմանավորվեցինք, որ պետք է առաջ շարժվել, պայքարել այս գույների համար։ Մենք գիտենք, որ կարող էինք ավելի լավ հանդես գալ մրցաշրջանի սկզբում, բայց այժմ կարևորն այն է, թե ինչ կարող ենք անել ապագայում:

Ամեն ինչ հնարավոր է, մեզ մնացել է 17 հանդիպում, և մենք կփորձենք կրճատել միավորների տարբերությունը։ Այն, որ մենք 18 օրվա ընթացքում երկու անգամ հաղթեցինք «Միլանին», սենսացիա էր։ Մենք ուրախ ենք, որ Միլանը սև ու կապույտ է»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

«Ինտերն» այս մրցաշրջանում 22 խաղից հետո 44 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: