Ղազախստանում մասշտաբային բարեփոխումներ են սպասվում

Ղազախստանում մասշտաբային բարեփոխումներ են սպասվում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի Ալմաթիում, Նաուրուզի տոնակատարության միջոցառման ժամանակ ունեցած իր ելույթում ասել է, որ երկրին մասշտաբային բարեփոխումներ են սպասվում։

«Առջևում մեզ մասշտաբային բարեփոխումներ են սպասվում, առջևում՝ նոր Ղազախստանի կառուցումն է։ Եվ ձեզ հետ միասին, երիտասարդության հետ միասին մենք անպայման կկառուցենք այդ նոր երկիրը, նոր Ղազախստանը, երկրորդ հանրապետությունը, և մենք կկարողանանք անել դա», - ասել է նա՝ դիմելով քաղաքի բնակիչներին։