Սպասվում են տեղումներ․ եղանակն՝ առաջիկա օրերին

 Սպասվում են տեղումներ․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում`   
Հունվարի  7-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ 

Հանրապետության տարածքում`  
Հունվարի 7-9-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում  սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան 3-7մ/վ, հունվարի 6-ին և 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերը աստիճանաբար նույնքան կբարձրանա։