Հրդեհ Մուրացանի հոսպիտալում

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Մուրացանի ռազմական հոսպիտալի տարածքում։
MediaHub.am-ի ընթերցողներից մեկն ահազանգում է, որ ծուխ է բարձրանում հոսպիտալի տարածքից, բայց հասկանալի չէ, թե ինչն է այրվում։
«Տարածքը ծխի մեջ կորել է»,- նշեց մեր զրուցակիցը։
Մենք կապ հաստատեցինք ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, որպեսզի հասկանանք՝ որևէ հրդեհի մասին ահազանգ եղե՞լ է:
«Տարածքում աղբ է այրվել, հրշեջներն արդեն իսկ մարել են հրդեհը»,- ասաց Կոստանյանը։ Նա տեղեկացրեց, որ տուժածներ չկան։
Նարե Գնունի