Սյունիքի մարզպետը Քարահունջում այցելել է եկեղեցի, բուժկետ․ վաղը կլինի Ներքին Խնձորեսկում

Սյունիքի մարզպետը Քարահունջում այցելել է եկեղեցի, բուժկետ․ վաղը կլինի Ներքին Խնձորեսկում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիս համայնքում աշխատանքային այցերի շրջանակում եղել է Քարահունջ և Հարթաշեն բնակավայրերում, տեղեկանում ենք մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

Երկու գյուղերում էլ մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, խոսել նրանց հուզող խնդիրների մասին ու լուծումների առաջարկներ լսել։

Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև Քարահունջի և Հարթաշենի միջնակարգ դպրոցներ, քննարկումներ ունեցել ավարտական դասարանների աշակերտների և մանկավարժների հետ։

Քարահունջում մարզի ղեկավարը նաև 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի ու բուժկետ է այցելել։

Վաղը մարզպետը կլինի Ներքին Խնձորեսկ և Խնձորեսկ գյուղերում։