Հայտնի է տարիքը, երբ սոցցանցերն առավել վտանգավոր են դեռահասի հոգեկանի համար

Հայտնի է տարիքը, երբ սոցցանցերն առավել վտանգավոր են դեռահասի հոգեկանի համար

Սոցցանցերը վտանգավոր են դեռահասների հոգեբանական առողջության համար «կյանքից ուժեղ դժգոհության» ժամանակաշրջաններում, գրում է The Verge-ը՝ վկայակոչելով Քեմբրիջի համալսարանի հետազոտությունը։

Տղաների համար դա 14-ից 15 տարեկանն է, իսկ աղջիկների համար՝ 11-ից 13 տարեկանը։ Ըստ հետազոտողների՝ դա երեխայի սեռական հասունացման միջին տարիքն է։

Դեռահասները, ովքեր այդ ժամանակահատվածում ավելի շատ են օգտվել սոցցանցերից, ավելի ցածր բալեր են հավաքել կյանքից բավարարվածության ցուցանիշներով, քան նրանք, ովքեր ավելի քիչ ժամանակ են անցկացրել սոցցանցերում:

Հետազոտությունն անցկացվել է 2011-ից 2018 թվականներին, դրան մասնակցել է 10-ից 21 տարեկան 17 հազար մարդ։