Պատմության այս օրը․ Գուգլի ստեղծումը․ Google-ի մասին ապշեցնող փաստեր (լուսանկարներ)

Պատմության այս օրը․ Գուգլի  ստեղծումը․  Google-ի մասին ապշեցնող փաստեր (լուսանկարներ)

Google-ը ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է (79.65 %)։ Ամսական ընդունում է ավելի քան 41 միլիարդ 345 մլն հարցում, ինդեքսավորումորում է ավելի քան 25 միլիարդ վեբ-էջ, կարող է տեղեկատվություն գտնել 191 լեզուներով (2009 թ. հոկտեմբերի 15-ից սկսած)։

Գուգլ որոնման համակարգը ստեղծվել է որպես Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի ուսումնական նախագիծ։ Նրանք 1996 թվականին աշխատում էին BackRub որոնման համակարգի վրա, իսկ 1998 թվականին դրա հիման վրա ստեղծեցին նոր Գուգլ որոնման համակարգը։ Գոյության առաջին տարվանից Գուգլում սկսեցին կիրառել թափանցիկ ղեկավարման OKR մեթոդը, որը որոշում էր ընկերության զարգացման պլանավորման և կորպորատիվ ղեկավարման մոտեցումները։ Չնայած ընկերությունը հիմնվել է 1998 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ Google.com դոմենը գրանցվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին, որոնիչը (2000 թվականից) երբեմն իր ծննդյան օրը նշում է ուրիշ օր․ ինչպես սեպտեմբերի 7-ին, այնպես էլ 27-ին։ Գուգլ բառն առաջացել է 10 թվի 100 աստիճան թվի (10100) գուգոլ անվանման աղավաղումից։

Google-ի մասին ապշեցնող փաստեր, որոնց մասին հավանաբար չեք լսել

1. Google-ը հոգ է տանում իր աշխատակիցների մասին: Եթե նրանցից որևէ մեկը մահանում է, ապա նրա կինը կամ ամուսինը 10 տարի ստանում են նրա աշխատավարձի 50%-ը, իսկ նրա ժառանգներին մինչև 19 տարեկան դառնալը, ամեն ամիս փոխանցվում է 1000 դոլար:

2. Ամեն օր, Google-ը մշակում է 16% բացարձակ նոր հարցում:

3. «Բախտս կժպտա» («I’m Feeling Lucky») կոճակը՝ Google-ի համար ամենաթանկն է, քանի որ նրա վրա ամեն տարի ծախսվում է գրեթե 110 միլիոն: Եվ այդ ամենն այն պատճառով, որ նրանում գովազդ չկա:

4. Ամեն ամիս Google-ը մշակում է 2 միլիոնից ավել որոնողական հարցումներ ամբողջ աշխարհից:

5. Gmail փոստային ծառայության ծննդյան օրն է՝ 2004թ. ապրիլի 1-ը: Այն ժամանակ շատերը որոշեցին, որ դա հումոր է:

6. Ներկա պահին Google -ը աշխատում է մի համակարգչի ստեղծման վրա, որը կծրագրավորի ինքնուրույն (Neural Turing Machine):

7. Google  ստացել է իր անվանումը լրիվ պատահականորեն: Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ուղղակի սխալվել են, երբ ցանկացել են գրել «Գուգոլ» («googol») բառը, այսինքն 10100 թիվը:

8. Google -ում չեն սիրում կատուներին և շատ են սիրում շներին: Նույնիսկ  ընկերության վարքագծի կոդեքսում է նշված, որ այն հանդիսանում է «շնասերների ընկերություն»:

9. 2013թ. Google-ը բացեց Calico ընկերությունը, որը զբաղվում է կյանքի երկարեցման պրոցեսների և մեթոդների ուսումնասիրությամբ:

10. Մի անգամ Սթիվ Ջոբսը զանգահարում է Google, միայն այն բանի համար, որպեսզի ասի, որ Google-ի լոգոի երկրորդ «Օ» տառի դեղնությունը «այդքան էլ ճիշտ չէ»:

11. Սյուզան Վոյչիցկին՝ YouTube-ի գլխավոր տնօրենը, այն մարդն էր, ով երիտասարդ Լարիին և Սերգեյին աշխատանքի համար տրամադրեց իր ավտոտնակը:

12. Google -ում գտնում են, որ ԲՈՒՀ-երում ոչ մի քննություն և թեստավորում չի կարող երաշխիք հանդիսանալ, որ մարդը խելացի է: Ընկերությունում ներկա պահին մոտ 15% աշխատակից երբեք չի սովորել ԲՈՒՀ-ում:

13. 2020թ. Google-ը նախատեսում է սքանավորել յուրաքանչյուր գիրք, որը տվյալ պահին գոյություն կունենա:

14. Google-ի համար աշխատում են ուղտեր: «Google Street View» ծառայության անապատում աշխատանքի համար օգնության են հասել ուղտերը:

15. Google-ի համար աշխատում են նաև այծեր: Ընկերությունը Մաունթին-Վյուում ունի մեծ հողակտոր, և որպեսզի այդ հողակտորը չպատվի մոլախոտերով՝ ժամանակ առ ժամանակ այնտեղ այցելության են գալիս այծերի հոտ՝ բաղկացած 200 այծից: Ինչո՞ւ այծեր, այլ ոչ թե խոտհնձիչ սարք, որը ավելի էժան կլիներ: Այն պատճառով, որ այծերը էկոլոգիապես ավելի մաքուր են և նաև աշխատակիցների համար է ուրախալի պատուհանի տակ տեսնել այծեր:

16. Տիրանոզավր Սթեն: Ամբողջ հասակով արհեստական ստեղծված տիրանոզավրը, որին գտել են ոչ հեռու այն վայրից, որտեղ գտնվում է ընկերությունը՝ կանգնած է ընկերության գրասենյակի առջև: Աշխատակիցները քնքշորեն նրան անվանում են Սթեն: