Բժիշկները բացատրել են երիտասարդների մոտ հանկարծակի սրտի կանգի պատճառը

Սրտի հանկարծակի կանգը լուրջ և կյանքին սպառնացող բժշկական շտապ օգնություն է, որը բնութագրվում է գիտակցության, շնչառության և զարկերակի հանկարծակի կորստով:
Սրան կարող են նախորդել գլխապտույտ, շնչահեղձություն, արագընթաց սրտի բաբախյուն կամ աննորմալ շնչառություն, թեև ոմանք ընդհանրապես նախազգուշացումներ չեն ունենում:
Սրտի կանգի ախտանշանները հայտնվում են հանկարծակի և պետք է բուժվեն սրտանոթային վերակենդանացման (CPR) և անհապաղ դեֆիբրիլյատորի միջոցով:
Խնամքի ցանկացած ուշացում մեծացնում է մահվան ռիսկը:
Սրտաբաններ Ջոնաթան Քիմը և Լիլի Բարուշը կարխում են, որ սպորտը կարող է երիտասարդների մոտ առաջացնել սրտի հանկարծակի կանգ, սակայն ֆիզիկական վարժությունները այս վիճակի պատճառը չեն։
«Հավատում եք, թե ոչ, սրտի հանկարծակի կանգը կարող է լինել պաթոլոգիայի առաջին դրսևորումը», – ասել է Քիմը:
Իր հերթին սպորտային սրտաբան Բարուշն ասել է, որ երբ սիրտը հանկարծակի կանգ է առնում, մարդն անմիջապես կորցնում է գիտակցությունը, հաճախ դա տեղի է ունենում ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Նրա կարծիքով, միայն սպորտը չէ, որ գրոհ է հրահրում, դրա վրա կարող են ազդել նաև մարմնի այլ գործընթացներ՝ ջրազրկում, էլեկտրոլիտների անհավասարակշռություն, կորտիզոլի կամ ադրենալինի ավելացում:
Սրտաբանը զգուշացրել է, որ սրտի հանկարծակի կանգը կարող է առաջանալ ցանկացած տարիքում և ցանկացած ապրելակերպի դեպքում, սակայն 40-ից բարձր տղամարդիկ ռիսկի տակ են: