«Սարդ մարդը» ֆիլմի աստղ Էնդրյու Գարֆիլդը կխաղա անգլիացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի դերը

«Սարդ մարդը» ֆիլմի աստղ Էնդրյու Գարֆիլդը կխաղա անգլիացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի դերը

«Սարդ մարդը» ֆիլմի աստղ Էնդրյու Գարֆիլդը կմասնակցի «Hot Air» նոր մինի սերիաի նկարահանումներին։

Սյուժեի հիմքում բրիտանացի ձեռնարկատեր Ռիչարդ Բրենսոնն է։ Նա 1984-ին ստեղծել է «Virgin Atlantic» ավիաընկերությունը եւ մի քանի տարվա ընթացքում այն հասցրել շուկայի գագաթնակետին՝ լուրջ վնասներ հասցնելով British Airways-ի մոնոպոլիստներին, հայտնում է Deadline-ը։

Մրցակցությանն ի պատասխան British Airways-ի ղեկավարությունն ու աշխատակիցները սկսել են հալածել Բրենսոնին եւ նրա անձնակազմին լրատվամիջոցներում, ինչը հանգեցրել է դատական վեճերի։ Սերիալի հիմքում լրագրող Մարտին Գրեգորիի «Կեղտոտ հնարքներ» (Dirty Tricks) գիրքն է։

Վեց սերիալից բաղկացած նախագծի ռեժիսորը կլինի Դեւիդ Լիտչը, որը հայտնի է «Դեդփուլ 2» եւ «Ֆորսաժ, Հոբս եւ Շոու» ֆիլմերով։ Սցենարը գրում է Ջոն Կրոկերը («Պադինգթոնի արկածները 2»): Սերիալը ցուցադրելու իրավունքի համար այդ պահին պայքարում է մի քանի սթրիմինգային ծառայություն։