Փորձել են թալանել ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի բնակարանը․ կինը, երեխան տանն են եղել

Փորձել են թալանել ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի բնակարանը․ կինը, երեխան տանն են եղել

Երկու դիմակավորված տղամարդիկ փորձել են ներխուժել Հայաստանի ազգային հավաքականի և «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տուն։ Այդ ժամանակ տանն են եղել ֆուտբոլիստի կինը՝ մոդել Աննա Ադամյանը, որդին։

Կինը դիմակավորված տղամարդկանց նկատել է անվտանգության տեսախցիկների շնորհիվ։ Ադամյանը ոստիկանություն է կանչել, և կողոպտիչներին հաջողվել է վախեցնել, գրել են ԶԼՄ-ները։

«Երկու դիմակավորված տղամարդիկ փորձում էին ներխուժել այստեղ, երբ ես տանը մենակ էի Լեւիի հետ: Սրանք իմ կյանքի ամենասարսափելի 5 րոպեները էին, և ես պարզապես ուրախ եմ, որ ոստիկանությունը արագ ժամանեց»,- գրել է Աննա Ադամյանն իր ինստագրամյան  էջում: