Իսրայելը Բրազիլիայի նախագահին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պերսոնա նոն գրատա է հայտարարել:Այս մասին հայտնել է Reuters-ը։
Նա այսպիսի հայտարարւթյուն արել է այն բանից հետո, երբ Բրազիլիայի առաջնորդը Գազայի հատվածում տեղի ունեցողը «ցեղասպանություն» է անվանել և այն համեմատել Հոլոքոստի հետ։
«Մենք չենք մոռանա և չենք ներիԹ Սա լուրջ հակասեմական հարձակում է։ Իմ անունից և Իսրայելի քաղաքացիների անունից ասեք նախագահ Լուլա դա Սիլվային, որ նա պերսոնա նոն գրատա է Իսրայելում, քանի դեռ հետ չի ընդունում իր խոսքերը»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, ցեղասպանություն է, և դա համեմատել հրեաների դեմ Ադոլֆ Հիտլերի կազմակերպած ոճրագործությունների հետ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատասխանել է, որ Լուլան փորձում է վնասել հրեա ժողովրդին և Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին։