Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան

Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գլխավոր դատախազին բերել նստացրել են հանձնաժողովի նիստում եւ քաղաքական իշխանության կարկառուն (ամենատխրահռչակներից գլխավորը) ներկայացուցիչներից մեկը ցուցումներ է տալիս, թե քրեական վարույթը ինչ ուղղությամբ պիտի շարունակվի եւ որ վարկածը պիտի հաստատվի: 

Սա ուղիղ, բացահայտ եւ ցինիկ միջամտություն է քրեական վարույթին: 

Գլխավոր դատախազն էլ փոխարենը սաստի այդ տխրահռչակի զառանցանքը, բացատրելով, որ չի կարելի միջամտել այն էլ այսքան բացահայտ ու ցինիկաբար՝ շնորհակալություն է հայտնում...
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը»: