Իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ. Քոչարյանը՝ իշխանությանը միավորվելու մտքերի մասին

Ի՞նչ է պետք անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ առաջին լուծումը հանրային կոնսոլիդացիան է։
«Առնանց սրա ոչինչ չի ստացվի։ Ի՞նչ մտքեր են հնչում․ միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա։ Այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը, չեմ հասկանում, չգիտակցվելով, թե նպատակաուղղված է արվում»,-ասաց նա։
Քոչարյանը հիշեցրեց, որ թեզ է հնչում նաև իշխանության շուրջ միավորվելու մասին։ «Մեր նպատակը ո՞րն է, փրկե՞լ Հայաստանը, թե՞ Հայաստանի խնդիրը։ Այս կոնտեքստում իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է»,- շեշտեց նա։