«Վինչեսթերները»․ Հայտնի է «Գերբնականի» պրիքվելի պրեմիերայի ամսաթիվը (լուսանկարներ)

«Գերբնականի» պրիքվելը համարվող «Վինչեսթերները» սերիալը կինոթատրոններում կհայտնվի 2022 թվականի հոկտեմբերի 11-ին, հայտնում է Deadline-ը։
Նոր սերիալը կպատմի «Գերբնականի» գլխավոր հերոսների հոր երիտասարդ տարիների մասին։ Հանդիսատեսին կներկայացվի Ջոն Վինչեսթերի ծանոթությունն իր ապագա երեխաների մոր՝ Մերիի հետ, ինչպես նաև չար ոգիների հետ նրա պայքարի սկիզբը։
Պրիքվելի գաղափարը դերասան Ջենսեն Էքլսինն է, որը մարմնավորել է Դին Վինչեսթերին։ Գլխավոր դերերը կատարել են դերասաններ Դրեյք Ռոջերը (Ջոն) և Մեգ Դոնելլին (Մերի)։