Ի՞նչ վիճակում են կատաղած շան կծածից տուժած 4 երեխաները

Ի՞նչ վիճակում են կատաղած շան կծածից տուժած 4 երեխաները

Շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեխաների մոտ առկա են եղել վերջույթների կծած վերքեր։ Դրանք մշակելուց և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանցից երեքը վերադարձել է Եղեգնաձոր, իսկ մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում,  հայտնում են ԲԿ-ից:

Երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Երեկ կատարվել է վակցինացիա, իսկ այսօր՝ իմմունոգլոբուլին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել էր կատաղություն հիվանդություն: