Հորդանանը և Պաղեստինը կասեցրել են Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսի ճանաչումը

Հորդանանը և Պաղեստինը կասեցրել են  Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսի ճանաչումը

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը և Պաղեստին պետությունը նախօրեին համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով իրենց որոշումը՝ սառեցնել Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի ճանաչումը որպես Երուսաղեմի Հայ Ուղղափառ Եկեղեցու և մնացած լիազորություններով պատրիարք։ 

Նշվում է, որ որոշումը կայացվել է Սուրբ Երկրի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բազմաթիվ ջանքերից և փորձերից հետո, որոնք չհաջողեցին շտկել պատրիարքի գործերը Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Հայկական թաղամասի անշարժ գույքի հետ կապված, որը մշակութային և մարդկային ժառանգություն է, և Սուրբ քաղաքի խճանկարի պատմական հատված։

Կողմերը հաստատել են, որ Հայկական թաղամասը հանդիսանում է Հին քաղաքի անբաժանելի մասը՝ որպես օկուպացված տարածք, որի նկատմամբ կիրառվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևերը, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի 1515, 476, 338, 242, 2334 բանաձևերը, և այլ համապատասխան միջազգային բանաձևեր:

Համաձայն հայտարարության՝ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գործադիր խորհուրդը մի քանի որոշում է կայացրել՝ Հին քաղաքը և նրա պարիսպները վտանգի տակ գտնվող Համաշխարհային ժառանգության ցանկում համարելով, և որ Մանուկյան պատրիարքի գործողությունները ակնհայտ խախտում են համապատասխան միջազգային դաշնագրերն ու որոշումները, որոնք ուղղված են Երուսաղեմի ստատուս քվոյի պահպանմանը և Երուսաղեմի իսկական հայկական ժառանգության պաշտպանությանը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն տարածեց, որում մասնացավորապես նշվում էր.

«ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Կարգալոյծ հռչակուած է Տ․ Պարետ Ծ․ Վրդ․ Երէցեան։

Տնօրէն Ժողովի միաձայն որոշմամբ եւ Նորին Ամենապատուութիւն Տ․ Նուրհան Պատրիարք Մանուկեանի տնօրինութեամբ կարգալոյծ հռչակուած է Տ․ Պարետ Ծ․ Վրդ․ Երէցեան։

Տնօրինութեան համար որպէս հիմք ընդունուած է Պարետ Ծայրագույն Վարդապետի՝ Ս. Աթոռոյս կարգաց եւ կանոնաց հանդէպ դրսեւորած անհաւատարիմ ընթացքը եւ յատկապէս «Կովերու պարտէզ» կալուածի համաձայնագրի վերաբերեալ անոր կատարած շարք մը խարդախութիւնները եւ խաբեբայութիւնները։

Կարգալոյծ եկեղեցականը յետ այսու կը դասուի աշխարահականներու կարգին՝ իր Խաչիկ Երէցեան աւազանի անունով:

ԴԻՒԱՆ Ս. ԱԹՈՌՈՅՍ», - ասված է հաղորդագրության մեջ: