Այդ մարդը կարող էր շարունակեր զբաղվել դիջեյությամբ, քանի որ զրոյական գիտելիքներ ունի․ Ալավերդյանը՝ Աղաջանյանի մասին

Այդ մարդը կարող էր շարունակեր զբաղվել դիջեյությամբ, քանի որ զրոյական գիտելիքներ ունի․ Ալավերդյանը՝ Աղաջանյանի մասին

Այս իշխանությունն իրավունք չունի ասելու, որ ստացել է ժողովրդի մանդատը, քանի որ նա հստակ ճանապարհով գնում է դեպի հայ-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ այլևս չի կարելի ասել, որ ժողովուրդը խաբված է, դա այլևս արդարացում չէ, որովհետև ամեն ինչ բացահայտ է։

«Իշխանության եկած անձինք, ակնհայտորեն, մեկը մյուսի հետևից ասում են ժողովրդի համար ոչ ընդունելի բանաձևեր։ Ես մեծ հարգանք ունեմ դիջեյության նկատմամբ, թող այդ մարդը շարունակեր զբաղվել դրանով, որովհետև ինքն ունի զրոյական գիտելիքներ։ Ասել, թե 1991 թվականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անգրագիտություն է։ Եթե դուք մեր ուսանողը լինեիք համալսարանում, չէիք ավարտի»,- նշեց Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական մեծ մարտահրավերների առջեւ է կանգնած։