Մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է. Փաշինյան

Մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է. Փաշինյան

Եկեք չգնանք կոմպրոմիսների. ես չեմ ասում՝ «գերանդին» առնենք, աջուձախ փակենք, արգելենք ամեն ինչ, բայց պետք է պահպանենք անվտանգության կանոնները։ Այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Սուրմալուի» աղետալի դեպքին։

Նրա խոսքով՝ պետք է գնալ երկրում հստակ ստանդարտներ ունենալու ճանապարհով, քանի որ անորակ իրականության հետ կոմպրոմիսն անխուսափելիորեն բերելու է աղետի։

«Պետք է գնանք նոր ստանդարտների։ Հիմա ամեն տարի գարնանը ես հրավիրում եմ, ասում եմ՝ սեզոնը բացվել է, մեր երկրում էսքան կարուսել է աշխատում։ ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ն, այո՛, պետք է գնա, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, առաջիկա ժամանակում՝ իքս պահի, մի աղետ ունենալու ենք, որովհետև եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է»,- նշեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ տուժող պիտի լինի, որ հետո ասենք՝ էսքան տարի չէի՞նք տեսնում, որ էդ ամեն ինչը տեղի է ունենում։