Վերածննդի հրապարակից ամեն օր արտակարգ ռեժիմով ներկայացվելու է Արցախում ստեղծված իրավիճակը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Հարգելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Արցախի հանրային հեռուստաընկերությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրել է հատուկ տաղավար, որտեղից ուղիղ եթերում ամեն օր արտակարգ ռեժիմով ներկայացնելու է Արցախում ստեղծված ծանր իրավիճակը։
Լրագրողական համայնքին կոչ ենք անում ակտիվ հետևել այդ եթերներին և հնարավորինս լայն ու բազմալեզու տարածում ապահովել ներկայացվող հարցազրույցներում և ռեպորտաժներում տեղ գտած փաստերը։
Ուղիղ եթերներին կարող եք հետևել Արցախի հանրային հեռուստատեսության և Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջերով։ Եթերաժամի, թեմաների և հյուրերի մասին նախօրոք կներկայացնենք։
Նշենք նաև, որ ծրագիրը կմեկնարկի այսօր. ժամը 17:00-ին և 19:00-ին կարող եք հետևել Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանի հետ հարցազրույցներին։