Պոչետինոն այլևս չի մարզի ՊՍԺ-ն

Պոչետինոն այլևս չի մարզի ՊՍԺ-ն

Մաուրիսիո Պոչետինոն այլևս չի մարզի ՊՍԺ-ն։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը մարզչին հայտնել է, որ նա այլևս չի աշխատելու թիմի հետ, հաղորդում է RMC Sport-ը։

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ արգենտինացուն գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Զինեդին Զիդանը։

Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորել է 2021 թվականի հունվարին, իսկ ամռանը երկարաձգել պայմանագիրը՝ մինչև 2023 թվականը։