Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 167-ի

Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 167-ի

Ֆիլիպիններում «Մեգի» արևադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 167-ի, ևս 110 մարդ համարվում է անհետ կորած։ Տարերային աղետն ընդհանուր առմամբ անդրադարձել է մոտ 2 մլն մարդու վրա։ Այս մասին հայտնի է դառնում Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների ռիսկերի հարցերով ազգային խորհրդի հրապարակած տվյալներից. փոխանցում է RIA Novosti-ն։

Ցիկլոնը Ֆիլիպիններով անցել է ապրիլի 9-12-ը, հեղեղումներ առաջացնել 787 վայրերում, գրանցվել է 89 սողանք։ Վնասվածքներ է ստացել 8 մարդ։

Խորհրդի տվյալներով՝ Ֆիլիպինների 76 քաղաքներում էլեկտրամատակարարումը խաթարված է, վնասվել է ավելի քան 10,3 հազար տուն, որից 665-ը լիովին ավերվել է։ Երկրի 192 քաղաքներում դասերը դպրոցներում չեղարկվել են։
Ցիկլոնը 242,2 ֆիլիպինյան պեսոյի (ավելի քան 4,6 մլն դոլար) վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը։