Վիրավորներից 3-ը ժամկետային զիծառայողներ են

Վիրավորներից 3-ը ժամկետային զիծառայողներ են

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Հայկական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, 4 վիրավոր ունի։ Երկուսի վիճակը բավարար է, երկուսինը՝ միջին ծանրության։

MediaHub-ի տեղեկություններով՝ վիրավորում ստացածներից երեքը Վարդենիսի հոսպիտալում են այս պահին և երեքն էլ ժամկետային զինծառայող են։ Չորրորդ վիրավորին այս պահին դեռ հոսպիտալ չեն հասցրել։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սոթքի ուղղությամբ կուտակումները դեռ գիշերը ժամը 01։00-ի սահմաններից են նկատվել։ Աղբյուրի խոսքով՝ այս պահին իրավիճակը համեմատաբար խաղաղ է։

ՊՆ-ից հայտնում են՝ ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: