Հակաքաղցկեղային հատկություն ունեն․ կանոնավոր օգտագործեք

Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ կաթի կանոնավոր օգտագործումը դրական է ազդում աղիքների առողջության վրա, հաղորդում է The Guardian-ը։
Ավելի քան 540,000 կանանց մասնակցությամբ անցկացված հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ կալցիումն օգնում է նվազեցնել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը: Միաժամանակ ալկոհոլը և կարմիր կամ վերամշակված միսը մեծացնում են այս ռիսկը։
Զարմանալիորեն, կաթի դրական ազդեցությանը հասնելու համար անհրաժեշտ է օրական ստանալ ընդամենը 300 միլիգրամ կալցիում, որը համարժեք է մեկ բաժակ կաթի (240 միլիլիտր):
Մասնագետները նաև ընդգծել են, որ կալցիումով հարուստ այլ մթերքները կարող են հակաքաղցկեղային հատկություն ունենալ։ Օրինակ, հարստացված սոյայի կաթը նույնպես կարող է լինել կալցիումի արդյունավետ աղբյուր:
Ըստ գիտնականների՝ կալցիումի օգտակար հատկությունները բացատրվում են նրանով, որ այն կապվում է հաստ աղիքի լեղաթթուների հետ և նվազեցնում դրանց քաղցկեղածին ներուժը։