Այսօր Արցախում են մնացել նաև տարբեր պատճառներով այնտեղ հայտնված ասորիներ․ Միրզոևա

36 օր է, ինչ արցախցիները՝ այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ենթարկվում են իրենց դեմ իրականացվող հակամարդկային գործողությունների։

Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքն ավելի ցինիկ դիմագիծ է ձեռք բերել, քանի որ մարդկության դեմ հանցագործություն կատարողները թաքնվում են բնապահպանների դիմակի տակ։

«Ադրբեջանի այս գործողությունը հումանիտար աղետ է առաջացրել․ ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ այսօր Արցախում են մնացել նաև տարբեր պատճառներով այնտեղ հայտնված ասորիներ, որոնք չեն կարողանում տուն վերադառնալ «կյանքի ճանապարհի» փակ լինելու պատճառով»,- ներկայացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։