Հետաքրքիր նկար տեսա՝ Ալեն Սիմոնյանի առջև խոնարհ հարսի պես կանգնած էր Էդմոն Մարուքյանը
Շատ հետաքրքիր նկար աչքովս ընկավ՝ Ալեն Սիմոնյանի առջև խոնարհ հարսի պես կանգնած էր Էդմոն Մարուքյանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով «Մարտի մեկի» զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի բացմանը, որին մասնակցում էր իշխանական վերնախավը։
Վարդանյանը նշեց՝ հիշում է Սիմոնյան-Մարուքյան հայհոյանքները։
Հարցին, թե դա ինչ կապ ունի «Մարտի մեկի» դեպքերի հետ, Վարդանյանն ասաց՝ այդ ամենը «Մարտի մեկի» զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ եղավ։
«Այո՛, սա մեր պատմության մի դրվագն է, որն այն ժամանակվա ընդդիմություն համարվողները կարողացան տարիներ շարունակ բանեցնել ու ճնշում գործադրել պետության վրա։ Այսօրվա գործողություններն էլ են պայմանավորված այդ մանիպուլյացիաներով։ Իրենք մանիպուլացնում են, ապա ասում՝ սա է հանրության կարծիքը»,- նշեց Վարդանյանը։
Պատգամավորը նկատեց՝ «Մարտի մեկը» այս օրվա սկիզբն էր, այս պահի նախադեպը։
Մանրամասները՝ տեսանյութում։