Խաղաղության համար բանակցություններ ենք վարում․ Բլինքենի գրառումը՝ եռակողմ հանդիպման մասին

Խաղաղության համար բանակցություններ ենք վարում․ Բլինքենի գրառումը՝ եռակողմ հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպման ավարտից հետո գրառում է արել թվիթերյան իր էջում․

«Այս շաբաթ մենք խաղաղության համար բանակցություններ ենք վարում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»։