Սուպերմոդել Ջիջի Հադիդը ձերբակալվել է․ հայտնի է՝ ի՞նչ է հայտնաբերվել նրա մոտ

Սուպերմոդել Ջիջի Հադիդը ձերբակալվել է․  հայտնի է՝ ի՞նչ է հայտնաբերվել նրա մոտ

Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը ձերբակալվել է Կայմանյան կղզիներում՝ մարիխուանա օգտագործելու և պահելու համար։ Ըստ TMZ-ի՝ թմրամիջոցը հայտնաբերվել է նրա պայուսակում՝ օդանավակայանում մաքսային հսկողության ժամանակ։

Ըստ ԶԼՄ-ների՝ մոդելը հուլիսի 10-ին ԱՄՆ-ից մասնավոր ինքնաթիռով թռել է կղզիներ: Ստուգման ժամանակ Հադիդի պայուսակում հայտնաբերվել է մարիխուանա և ծխելու պարագաներ, ինչից հետո աստղը ձերբակալվել է։

Սակայն 28-ամյա մոդելը 1000 դոլար գրավ է վճարել և ազատ է արձակվել: