ՀՖՖ նախագահի հեռացումը պահանջող երկրպագուների դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ֆուտբոլային 9 երկրպագուների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կա 9 ձերբակալված անձ։
Հայ ֆուտբոլասերները, պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, մի քանի օր խափանում էին Հայաստանի առաջնության հանդիպումները։