«Դուք ինձ հյուրասիրում եք այն, ինչը չեմ կարող ուտել». Լուկաշենկոն համբուրեց կարավայը և չակ-չակ կերավ

«Դուք ինձ հյուրասիրում եք այն, ինչը չեմ կարող ուտել». Լուկաշենկոն համբուրեց կարավայը և չակ-չակ կերավ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով Կազան է ժամանել BRICS-ի գագաթնաժողովին, Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ կատակել են, թե որքան թաթարական չակչակ է պետք ուտել «նիհար» և «огурчик» մնալու համար։ 

Հարևան երկրի ղեկավարի ինքնաթիռից իջնելուն պես Միննիխանովը հրավիրել է նրան, չակ-չակ հյուրասիրել։ Պարզվեց, որ Բելառուսի առաջնորդը գիտի այս ուտեստը։ 

Երբ Միննիխանովն անցավ հացին ու աղին, Լուկաշենկոն համբուրեց բոքոնը։ Իսկ հետո նա կատակեց իր սննդակարգի մասին:

Դրանից հետո Լուկաշենկոն ուղղվել է դեպի մեքենան՝ վստահեցնելով, որ նորից կհանդիպեն։

Տեսանյութը՝ այստեղ