Հայտնի է որքան բաց կթողնի Կանտեն վնասվածքի պատճառով

Հայտնի է որքան բաց կթողնի Կանտեն վնասվածքի պատճառով

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ամենաքիչը 4 շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

«Մենք շաբաթների մասին ենք խոսում։ Դա 4 շաբաթից ավելին է։

Նգոլոյին փոխարինելը բարդ է։ Նա բացառիկ է։ Մենք վստահում ենք մեր խաղացողներին, դրա համար էլ խաղային սխեման մնում է նույնը, ինչ որ կար»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 2-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում։ Հաղորդում է ArmSport.am-ը։