Միացյալ Նահանգները նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Միացյալ Նահանգները նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը՝ պարտադրելով, այսպես կոչված, ժողովրդավարացում։
Արդեն սկսել է արևմտամետ կուսակցությունների քաղաքական «ռասկրուտկան»՝ 2026 թվականի ընտրություններում նրանց խորհրդարան անցնելն ապահովելու նպատակով։ Դրանք են՝ «Հանրապետություն», «Հանուն հանրապետության», Հայաստանի Եվրոպական, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները։
Այս «ժողովրդավարության անզիջում նվիրյալներին» խնդիր է առաջադրված՝ «խփել» հայկական գործադիր իշխանության ձեռքերին, եթե վերջինս Վրաստանի օրինակով որոշի առաջնահերթությունը տալ օբյեկտիվ ազգային շահերին։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն