Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով ապացույցների բեռի բաշխում արեց։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Դատարանը որոշեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կատարվածի առիթով հայցվորի վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ։ Ինչպես նաեւ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային եղանակով։ Հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալներն իրականում արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։