Թրամփն ԱՄՆ նախկին փոխնախագահի ամուսնուն հեռացրել է Հոլոքոստի թանգարանի տնօրենների խորհրդից

Թրամփն ԱՄՆ նախկին փոխնախագահի ամուսնուն հեռացրել է Հոլոքոստի թանգարանի տնօրենների խորհրդից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազատել է Դուգլաս Էմհոֆին՝ նախկին փոխնախագահ Կամալա Հարրիսի ամուսնուն, Վաշինգտոնում ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիր թանգարանի տնօրենների խորհրդից, հաղորդել է «The Hill»-ը։

Ինքը՝ Էմհոֆը, թերթի հետ զրույցում ընդգծել է, որ Հոլոքոստի հիշատակը և այս հարցի վերաբերյալ կրթությունը «չի կարող քաղաքականացվել», և այդ կապակցությամբ խոստացել է շարունակել աշխատել այս ուղղությամբ։

Սպիտակ տան պաշտոնյան հաստատել է, որ Թրամփի վարչակազմը աշխատանքից ազատել է թանգարանների խորհրդի մի քանի անդամների և հարցազրույցներ է անցկացնում նոր հավանական թեկնածուների հետ։