Ինչու է ցավում որովայնի ստորին հատվածը․ տագնապալի՞ նշան

Ինչու է ցավում որովայնի ստորին հատվածը․ տագնապալի՞ նշան

Ինչու՞ է ցավում որովայնի ստորին հատվածը: Բժիշկներն ընդգծում են, որ այդպիսի ցավը միշտ պահանջում է մանրամասն հետազոտում և կոնսուլտացիա բժշկի հետ:

Գինեկոլոգիայի շրջանակներում նման ցավերը կարող են նշանակել՝
սուր վիրահատկան անհրաժեշտություն՝ արտարգանդային հղիություն, ձվարանների ապոպլեքսիա և այլն,
դաշտանի հետ կապված ցավեր,
էնդոմետրիոզ,
արգանդի միոմա,
ծավալուն գոյացություններ փոքր կոնքում,
ձվարանների կիստա,
փոքր կոնքի օրգանների բորբոքային պրոցեսներ՝ էնդոմետրիտ, սալպինգիտ և այլն,
փոքր կոնքի օրգանների կպումային պրոցեսներ:

Որովայնի ստորին հատվածի ցավերը կարող են ընդհանրպես կապված չլինել գինեկոլոգիայի հետ՝
միզամուղ համակարգի խնդիրներ՝ ցիստիտ և այլն,
ստամոքսաղիքային համակարգի խնդիրներ՝ ապենդիցիտ և այլն,
նյարդային համակարգի հիվանդություններ,
փոքր կոնքի երակների վարիկոզային լայնացում:
Ի՞նչ անել, եթե որովայնի ստորին հատվածում ցավ է առաջացել:
Սուր ցավի դեպքում կանչել Շտապ օգնություն:
Քրոնիկ ցավերի դեպքում դիմել՝ գինեկոլոգի, ուրոլոգի, գաստրոէնդոկրենոլոգի, վիրաբույժի, նեվրոլոգի