Բարի եղեք հրաժարական տվեք․ Դավոյանի և Մինասյանի թեժ բանավեճը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր շատ թեժ էր, իրավիճակն անգամ բանավեճի հասավ:

Այդպես, ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարց ուղղեց, թե ընդդիմությունն ամեն ինչ ներկայացնում է այնպես, ինչպես ուզում է։ «Ցանկացած առիթով ասում եք, որ ընդհանուր պետություն չի եղել։ Ամեն ինչ լավ էր, մենք ձեզ թողել ենք երանելի բանակցային իրավիճակ և դուք եկել ամբողջը հարամ եք արել։ Իրականում, որ նույնը շատ ասում եք, չի նշանակում, որ ճիշտ եք»,- ասաց Դավոյանը:

«Մանիպուլյացիայով եք զբաղված դուք։ Դուք ասեք ճանապարհը ո՞րն է։ Հակառակ դեպքում, եթե ասում եք, որ ճանապարհ չկա, ուրեմն բարի եղեք հրաժարական տվեք, հեռացեք, ժողովուրդն ընտրի նոր մարդու»,- արձագանքեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում