Ֆիզիոլոգը նշել է թեյի մի տեսակ, որը վնասում է լյարդն ու երիկամները

Թեյի օգուտը կախված է ոչ միայն բազմազանությունից, այլև դրա պատրաստման եղանակներից։ Եվ այստեղ բժիշկները շատ հարցեր ունեն թեյի տոպրակների և բուրգերի մասին: Գրել է Доктор Питер-ը։
«Տարիների ընթացքում թեյի արտադրության տեխնոլոգիաները բարելավվել են։ Հայտնի բրենդները, սովորական թղթե տոպրակների հետ մեկտեղ, սկսեցին արտադրել «էլիտար» սորտեր բուրգերում։ Դրանք ներկայանալի տեսք ունեն և ավելի դիմացկուն են, քան նախորդ տարբերակները»,- ասել է ֆիզիոլոգ Ալեքսանդր Սոզիկինը։
Ըստ նրա՝ գիտնականները փորձարկել են նման թեյը՝ օգտագործելով էլեկտրոնային մանրադիտակ ու դինամիկ լազերային լույսի ցրում: «Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ բուրգերը եփելու ժամանակ միկրոպլաստմասներ են արձակում, որոնք բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ քայքայվում են արհեստական նանոմասնիկների։ Այս մասնիկները հարյուր միլիոնավոր անգամ ավելի շատ են, քան միկրոպլաստիկ կտորները»,- շարունակել է նա՝ զգուշացնելով, որ վտանգավոր է օրգանիզմի համար։
Մասնագետի կարծիքով՝ այս թեյի մեկ-երկու բաժակն էական վնաս չի հասցնի առողջությանը։ Այնուամենայնիվ, կանոնավոր օգտագործման դեպքում միկրոպլաստիկները կուտակվում են մեր մարմնի օրգաններում և համակարգերում:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնականում ախտահարվում են արյունը, լյարդը և երիկամները։ Իսկ դա կարող է հանգեցնել քաղցկեղի տարբեր տեսակների»,- զգուշացնում է Ալեքսանդր Սոզիկինը։