Մուգ խաղողի տեսակները ոչ միայն համեղ են, այլև օգտակար թրոմբի կանխարգելման համար

Մուգ խաղողի տեսակները ոչ միայն համեղ են, այլև օրգանիզմի համար շատ օգտակար։ Ասել է բժիշկ Միխայիլ Գոլուբևը։
Մուգ խաղողի տեսակները պարունակում են ռեսվերատրոլ, որն օգնում է արյունից հեռացնել վատ խոլեստերինը, լավացնում է արյան շրջանառությունն ու կանխում արյան մակարդումը։
Բացի այդ, խաղողը նվազեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսները և պաշտպանում լյարդը տարբեր գործոնների, մասնավորապես անորակ սննդի բացասական ազդեցությունից։