Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզում ռուսական Սու-25 են խոցել

110-րդ առանձին մեքենայացված բրիգադի ուկրաինացի զինծառայողները խոցել են ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռը։
Ինքնաթիռը կործանվել է Դոնեցկի մարզում։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երեկոյան ելույթի ժամանակ։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին, «որոնք, չնայած ռուսական կոշտ ճնշմանը, չնայած իրավիճակի բոլոր դժվարություններին, այժմ ոչնչացնում են օկուպանտներին»։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world