Tesla-ն որոշել է դատի տալ հնդկական ընկերությանը. հայտնի է պատճառը

Tesla-ն որոշել է դատի տալ հնդկական ընկերությանը. հայտնի է պատճառը

Մեքենա արտադրող Tesla ընկերությունը որոշել է դատի տալ հնդկական ընկերությանը։ Այս մասին գրել է Indian Express թերթը՝ հղում անելով Դելիի Գերագույն դատարանի արձանագրությանը։

Ընկերությունը հայց է ներկայացրել Գուրգաոնում տեղակայված Tesla Power India-ի դեմ՝ Tesla Power և Tesla Power USA ապրանքանիշերի պատճառով: Tesla-ն նշել է, որ հնդկական ընկերությունն օգտագործում է իր անուններին նման անուններ դեռ 2022 թվականին և խնդրել է ընկերությանը դադարեցնել այս պրակտիկան:

Tesla Power India-ն շարունակել է գովազդել ու վաճառել իր արտադրանքն այս ապրանքանիշերի ներքո, ինչի պատճառով ամերիկյան ընկերությունը դիմել է դատարան։ Հնդկական ընկերությունը հայտնել է, որ մտադիր չէ արտադրել էլեկտրամոբիլներ, վաճառել էլեկտրական մեքենաներ նշված ապրանքանիշով՝ օգտագործելով Tesla բառը։