Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Տովուզում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր՝ ժամը 13:46-ին, 8 կմ խորության վրա. հայտնում է ՀԱԱՀ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական   կենտրոնը։

Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։