Ստամբուլում պատվիրակությունների շփումից հետո Պուտինի և Զելենսկու հանդիպում չի լինի

Ստամբուլում պատվիրակությունների շփումից հետո Պուտինի և Զելենսկու հանդիպում չի լինի

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում չի լինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նման հանդիպման հնարավոր կազմակերպման վերաբերյալ մինչ այժմ որևէ առաջընթաց չկա։

«Ոչ, առաջընթաց չկա», - ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյոք առաջընթաց կա Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման թեմայի շուրջ, և արդյոք դա կարելի է սպասել Ստամբուլում պատվիրակությունների բանակցություններից հետո։