ՀՀ ԱԳՆ-ն պատրա՞ստ է տարհանել Լաթաքիայի և Տարտուսի հայերին

ՀՀ ԱԳՆ-ն պատրա՞ստ է տարհանել Լաթաքիայի և Տարտուսի հայերին

Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Լաթաքիայի և Տարտուսի շրջաններում, վերջին օրերին փոքրամասնությունների, մասնավորապես՝ ալավիների նկատմամբ ցեղասպանություն է իրագործվում։

Չնայած Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան երկրում խաղաղության կոչ է արել, այնումենայնիվ ցեղասպանական գործողությունները չեն դադարում, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել։

Արդյո՞ք ՀՀ քաղաքացիներ կան զոհերի շրջանում․ ՀՀ ԱԳՆ-ից հստակ արձագանքում են՝ ոչ։

«Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ ՀՀ ԱԳՆ հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հարցին՝ անհրաժեշության դեպքում ՀՀ արտգործնախարարությունը պատրա՞ստ է տարհանել ՀՀ քաղաքացիներին ու ազգությամբ հայերին, ԱԳՆ խոսնակը պատասխանեց. «ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումները հիմնականում վերաբերում են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերին։ Այս պահին սա է»։

Նարե Գնունի