Ի՞նչն է մեծացնում շաքարախտի զարգացման ռիսկը․ մասնագետը խորհուրդ է տվել

Իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսն Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում ասել է, որ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ ուտելը մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը։
Մասնագետն ասել է, որ յուղայնությամբ կաթնաշոռն ավելի առողջարար է, քան ցածր յուղայնությամբ կաթնաշոռը։ «Պարզվեց, որ ցածր յուղայնությամբ կաթնաշոռը նպաստում է 2-րդ տիպի շաքարախտի առաջացմանը, քանի որ չկա ճարպ, այլ՝ ավելի շատ ածխաջրեր, իսկ երբ ածխաջրերն ավելի շատ են, շաքարն ավելի շատ է»,- նշել է Պրոդեուսը։
Ավելի վաղ Անդրեյ Պրոդեուսը, թերապևտ Ելենա Մալիշևան, սրտաբան Գերման Գանդելմանը և ակնաբույժ Միխայիլ Կոնովալովը բացահայտել էին արյան շաքարի մակարդակն իջեցնելու երեք եղանակ։ Մասնագետները խորհուրդ էին տվել կատարել ձգվող վարժություններ, քնել օրական 7,5 ժամ ու տաք լոգանք ընդունել։